Ոչ մի արդարացում լինել չի կարող
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | January 28, 2011 14:14
Էրզրումում մեկնարկել են Համաշխարհային ձմեռային ուսանողական խաղերը, որոնց մասնակցում են 57 երկրների ներկայացուցիչներ: Պայքարի ոլորտ են ներգրավվել երեք հազար մարզիկ-մարզուհիներ: Թվերը ռեկորդային են` այս ստուգատեսի տարեգրությունում: Իսկ ամենից շատ զարմացնում է այն, որ Հայաստանի ներկայցուցիչները հարկ չեն համարել պատվիրակներ ուղարկել: Մինմդեռ, դա լավ հնարավորություն էր, որ սահմանակից երկրում, որի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք, անցկացվող համալիր ստուգհատեսի մասնակից պետությունների թվում ծածանվի նաև հայկական եռագույնը: Իսկ բացակայելը ոչ մի արադարացում ունենալ չի կարող: Ընդ որում, Հայաստանի պատվիրակության Թուրքիա մեկնելը ոչ մի բարդության, անվտանգության երաշխիքների հետ կապված չէ: Ամեն տարի Հայաստանի տարբեր մարզաձևերի ներկայացուցիչները Թուրքիայում մի քանի տասնյակ միջազգային ստուգատեսների են մասնակցում: Եվ այս անգամ, ինչան էլ տարօրինակ է, Հայաստանը դուրս է մնացել այսպիսի համաշխարհային եռուզեռից: Ի դեպ, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն է: Մեծ խելք չէր պահանջվում, որպեսզի գիտակցվեր, թե ինչ կարևորություն ունի մեր երկրի ներկայացուցիչների համար մասնակացությունը: Թերևս, խուսանավելու պատճառը եղել է այն, որ Հայաստանի ներկացուցիչները մեծ հույսեր չեն ներշնչելու այդ մեկնարկներում և չարժե ավելորդ փողեր ծախսել: Այդ դեպքում հարց կառաջանա, թե ի՞նչ է անում Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիւան ուսանողական ձմեռային մարզաձևերը Հայաստանում զարգացնելու համար, կամ էլ` այն ընդհանրապես որևէ պատասխանատվություն կրո՞ւմ է, թե՞ ոչ:Իսկ եթե մասնակցության համար ֆինանսներն են պակասել, կարելի էր դրանք Հայաստանի կառավարությունից խնդրել: Կասկած լինել չէր կարող, որ հարցը կլուծվի: Միանշանակ, կատարվածը պարզապես փնթի աշխատանքի, կարևոր գործին մատների արանքով նայելու, անփութության հետևանք է: Ընդ որում, Հայաստանից ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա էլ չի գործուղվել Թուրքիա, պարզապես, փորձին ծանոթանալու նպատակով: Դա այն դեպքում, երբ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են տարբեր երկրների բարձրաստիճան հյուրեր, Թուրքիայի նախագահը, վարչապետը, խորհրդարանի նախագահը: Ի դեպ, մինչև այս ստուգատեսի մեկանարկը խոսվում էր այն մասին, որ պատվիրակներ կուղարկի Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան, որը գլխավորում է Արմեն Երիցյանը, սակայն նա էլ գերադասել է մի կողմ քաշված մնալ: Կարծում ենք, կատարվածը լուրջ քննարկման թեմա կդառնա և մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:






Facebook
Tweet This
Email This Post
