Ե՛վ համեղ, և՛ բուժիչ
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | ankakh | February 3, 2011 0:23
Նոր տարվա սեղանին հյութեղ ու հոտավետ մանդարինի հայտնվելը, պարզվում է, այնքան էլ պատահական չէ: Այն ոչ միայն օգնում է քաշը կարգի բերելուն, այլև արդյունավետ է տոնական սեղանների ուտելիքներից մեծապես տուժած լյարդի հյուսվածքները վերականգնելու գործում: Այս եզրահանգման հեղինակները կորեացի գիտնականներն են:
Հետազոտությանը մասնակցած 60 մարդկանցից երկու խումբ կազմվեց. մի խմբի հետազոտվողները մեկ ամիս շարունակ խմել են մանդարինի հյութ ու ֆիզիկական վարժություններ կատարել, իսկ մյուսը բավարարվել էր միայն վարժություններով: Փորձի վերջում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ մանդարինի հյութ խմած խումբը 1,5%-ով ավելի բարեկազմ է դարձել մյուս խմբի համեմատությամբ:
Երկարակեցության ու առողջության ժողովրդական միջոցներ
Իմունիտետի ամրապնդման հրաշալի դեղամիջոց. պատրաստման համար հարկավոր է 1 կգ մեղր, 10 կիտրոնի հյութ, 10 գլուխ սխտոր (աղացած): Բոլոր բաղադրիչները խառնել իրար, լցնել ապակյա տարայի մեջ ու ամուր փակել բերանը, դնել սառնարանն ու թողնել մեկ շաբաթ: Դրանից հետո կարելի է օգտագործել ամեն օր 4-ական թեյի գդալ: Չպետք է միանգամից կուլ տալ, այլ` անշտապ. սկզբում մի գդալ, ապա մյուսը…: Ընդմիջում նույնպես չի կարելի տալ: Ստացված զանգվածը կբավարարի 2 ամիս:
Այս միջոցն արդյունավետ է նույնիսկ այն տարեցների դեպքում, ովքեր դժվարանում են առանց դադար առնելու 50 քայլ գցել:
Սննդարար ու բուժիչ հատկություններով խնձորը զգալի տեղ է զբաղեցնում կանաչ «դեղատան» մեջ: Խնձորն օգտակար է ինչպես աղեստամոքսային տրակտի, այնպես էլ ավելորդ քաշի, արյան բարձր ճնշման կարգավորման համար:
Գիտնականները կարծում են, որ մենք տավա կտրվածքով պետք է ուտենք մոտ 60 կգ խնձոր: Դրա շնորհիվ մեր օրգանիզմը ստանում է շաքարի անհրաժեշտ քանակ, օրգանական թթուներ, հանքանյութեր և այնպիսի նյութեր, որոնք ունեն մանրէասպան հատկություն: Եվ որքան շատ խնձոր ենք ուտում, այնքան մյուս սննդարար նյութերը (օրինակ` սպիտակուցները) լավ են յուրացվում օրգանիզմում: Խնձորի մեջ կա և՛ գլյուկոզա, և՛ ֆրուկտոզա, և՛ սախարոզա, ինչը կարևոր է իմանալ, քանզի շատերին սախարոզան պարզապես հակացուցված է: Իսկ ֆրուկտոզան սովորական շաքարից 2 անգամ ավելի քաղցր է, սակայն , ի տարբերություն շաքարի, այն օրգանիզմի վրա բարերար ազդեցություն ունի:
Խնձորում պարունակվող թթուներից հիմնականը խնձորաթթուն է, դրանից բացի, խնձորի մեջ կա նաև կիտրոնաթթու ու գինեթթու: Ձմեռային տեսակներն ավելի չոր տարրեր են պարունակում (ինչպիսիք, օրինակ, շաքարներն ու թթուներն են), քան ամառային տեսակները: Արժեքավոր են այն տեսակները, որոնք պարունակում են պեկտինային նյութեր: Դրանք օգնում են օրգանիզմից ծանր մետաղների, թունավոր նյութերի դուրսբերմանը: Խնձորի մեջ կա 5-30 մգ վիտամին C: Հետաքրքիր է, որ անձրևոտ ամառվա դեպքում դրա քանակը մեծանում է: Գարնանը վիտամինային «քաղցի» պարագայում խնձորն օգնում է այդ պակասը լրացնելուն: Խնձորի մեջ պարունակվող երկաթն ու վիտամինային փունջն օգնում են հարմարվելու շրջակա փոփոխություններին: Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում են խնձորենու պտուղները, դրանց հյութը, ինչպես նաև ծառի տերևները:
Սա ևս օգտակար մթերք է: Պտուղները պարունակում են պեկտինային ու ազոտական նյութեր, շաքարներ,ասկորբինային, խնձորային, քացախաթթուներ, ֆլավոնոիդներ, ալկալոիդներ, տիամին, հանքային աղեր (հատկապես կալիում): Պտուղների կարմրությունը պյմանավորված է կարոտինոիդներով, լիկոպինով: Վերջերս կատարված հետազոտություններով պարզվեց , որ լիկոպինը ևս մարդու և կենդանիների օրգանիզմում կարող է վերածվել A վիտամինի (ռետինոլ): Լոլիկը բազմավիտամինային բույս է համարվում: Դրա, ինչպես նաև կալիումական, երկաթի ու մանգանի, կոբալտի ու ցինկի աղերի պարունակության շնորհիվ այն հիմնականում առաջարկվում է սիրտ-անոթային , նյութափոխանակության խանգարման հետ կապված հիվանդությունների դեպքում: Քանի որ լոլիկը փափուկ է, այն հեշտությամբ է մարսվում ու յուրացվում, ուստի առաջարկվում է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում: Լոլիկն ունի թեթևակի թուլացնող հատկություն, ինչի շնորհիվ աղիքների աշխատանքն ակտիվանում է: Հավաստի տվյալներ կան, որ թարմ լոլիկը կամ տոմատի թարմ հյութը իջեցնում են արյան բարձր ճնշումն ու արյան մեջ նվազեցնում խոլեստերինի քանակը:
Լոլիկը գերազանց միջոց է համարվում աթերոսկլերոզի ու գիրության կանխարգելման համար: Թարմ պտղամիսն ու հյութը պարունակում են հակաօքսիդանտ համարվող լիկոպին, որը խանգարում է մի շարք միկրոօրգանիզմների աճին: Լոլիկի հյութն օգտագործում են մարսողական զանազան խանգարումների, ստամոքսի խոցային հիվանդությունների, հյուծվածության, երիկամաքարային հիվանդությունների դեպքում: Թարմ պտուղների մզվածքը կարելի է օգտագործել թարախային վերքերի ու խոցերի բուժման կամ էլ կոշտուկների վերացման նպատակով:
Օգտակար ու համեղ, օրգանիզմը մաքրող ու բուժող
Այս նպատակով կարելի է պատրաստել ոչ միայն օգտակար, այլև համեղ ժողովրդական միջոցներ: Առաջարկվող միջոցները կհարստացնեն օրգանիզմը վիտամիններով, միկրո- և մակրոտարրերով, որոնք կօգնեն բուժվելու և ազատվելու խարամից.
– Արծնապատ (էմալ) կաթսայի մեջ 100 գ մեղր լցնել, ավելացնել կարագ ու հալվեի հյութ, լավ խառնել և 20 րոպե եռացնել կրակի վրա: Մեկ թեյի գդալ խառնուրդը լուծել 100 գ տաք եռացրած կաթի մեջ, ընդունել օրական 3 անգամ, ուտելուց առաջ:
– 1 կիտրոնի, 2 նարնջի և 2 թուրինջի թարմ հյութը խառնել 1 լ հանքային ջրի հետ: Ստացված ըմպելիքը հարկավոր է խմել ողջ օրվա ընթացքում: Գործողությունը կատարել մեկ շաբաթ (7 օր) անընդմեջ:
– 1 ճաշի գդալ քերած գազարի վրա ավելացնել նույնքան մանրացրած կարտոֆիլ, նույնչափ էլ թարմ կաղամբ: Ուտել մեկական գդալ` ուտելուց առաջ:
–
Կիտրոնն օրգանիզմը մաքրելու հատկություն ունի: Արյունատար անոթները մաքրելու, զարկերակային ճնշումը, կանոնավորելու նպատակով պատրաստենք հետևյալ միջոցը.
-2 կիտրոնն ու 2 միջին չափի նարինջը կիսել, հեռացնել կորիզներն ու աղալ: Ստացված զանգվածին ավելացնել 2 ճաշի գդալ մեղր ու խառնել, ապա լցնել ապակյա տարայի մեջ ու թողնել մեկ օր սենյակային ջերմաստիճանի պայմաններում: Դրանից հետո դնել սառնարանը: Ընդունել օրական 3-ական ճաշի գդալ, ուտելուց առաջ կամ էլ թեյի հետ:
– 1 բաժակ եռացրած ջրի (40 աստիճանից ոչ ավելի ) ավելացնել կես կիտրոնի հյութ և 1 թեյի գդալ մեղր: Խառնել ու խմել:
Ըմպելիքը կարելի է պատրաստել օրական 3-4 անգամ, ընդունել օրգանիզմի սկլերոտիկ նստվածքներից ազատվելու նպատակով:









Facebook
Tweet This
Email This Post
