ԱՄՆ-ն կպաշտպանի Հարավային Կորեան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 3, 2009 15:40

ԱՄՆ-ն կպաշտպանի Հարավային ԿորեանԱՄՆ իշխանությունները Հարավային Կորեա կուղարկեն «F-15E» տեսակի 12 կործանիչ` երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով. այսկերպ ԱՄՆ-ն փորձելու է փոխհատուցել Հարավային Կորեայի տարածքը Հյուսիսային Կորեայի հնարավոր ագրեսիայից պաշտպանող «AH-64 Apache» ուղաթիռային զորախմբի հետկանչումը:

Պենտագոնի ծրագրով կործանիչները կտեղակայվեն Սեուլից 275 կմ հեռավորության վրա գտնվող Գունսան ռազմական բազայում:

Հարկ է նշել, որ Սեուլը և Վաշինգտոնը երկար տարիներ համագործակցում են ռազմական ոլորտում: ԱՄՆ-ն պարբերաբար զենք է մատակարարում Հարավային Կորեային: Վերջին նման գործարքներից ծովային տեղակայման հակահրթիռային 40 կայանների ձեռքբերումն է եղել:

Լուսանկարը` Wikimedia Commons

Դիտվել է 998 անգամ:
Print Friendly

Leave a Reply