Չիլիում կամենում են իմանալ, թե ինչպես է զոհվել Ալենդեն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 28, 2011 13:22

Չիլիի իշխանությունները սկսել են 1973 թվականին զոհված Սալվադոր Ալենդեի մահվան հանգամանքների առաջին հետաքննությունը: Ալենդեն սոցիալիստ էր, նախագահ է ընտրվել 1970 թվականին, տապալվել է 3 տարի անց` ռազմական հեղաշրջման հետևանքով, երբ իշխանության եկավ  ռազմական խունտան` Ավգուստո Պինոչետի գլխավորությամբ:

Հեղաշրջման ժամանակ Ալիենդեն զոհվեց: Պաշտոնական վարկածի համաձայն` նա ինքնասպան է եղել այն զենքի կրակոցից, որը նրան նվիրել էր Ֆիդել Կաստրոն:Ալենդեի մարմինը հայտնաբերվել է նախագահական պալատում:Շատերը կարծում են, որ նախագահին կարող էին սպանել զինվորները: Ալենդեի մահվան մասին  գործը`726 հայցերով, Պինոչետիի կառավարման տարիներին մարդու իրավունքների խախտում է , որը ներկայացված է Սանտյագոյի հատուկ դատարանում:

Դիտվել է 1008 անգամ:
Print Friendly

Leave a Reply