Թուրքիայի խորհրդարանը կընտրի նոր նախագահ. գործող ղեկավարը կփոխվի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 3, 2009 15:39
Մեհմեդ Ալ Շահին

Մեհմեդ Ալ Շահին

Վաղը կկայանա Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի ընտրությունները: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ունի մի շարք թեկնածուներ: Վարչապետ Էրդողանը, ըստ թուրքական լրատվամիջոցների, փորձում է ցույց տալ, որ կուսակցությունում չկա պառակտում, այնուամենայնիվ շոշափվում է 4 թեկնածուների անուններ, այդ թվում` ներկայիս նախագահ Քյոքսալ Թոփթանի անունը: Էրդողանը, ըստ «Սաբահ»-ի, հակված է առաջադրել փոխվարչապետ Մեհմեդ Ալի Շահինի թեկնածությունը:

Դիտվել է 1042 անգամ:
Print Friendly

Leave a Reply