ԱՄՆ-ում արագ փակել են Դագուեյ հրաձգարանը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 28, 2011 12:59
Ամերիկայի Յուտա նահանգում արագ փակել են Դագուեյ հրաձգարանը, որտեղ փորձարկվում են կենսաբանական և քիմիական զենքեր: Տեղեկացվում է, որ զինվորականների հրամանով` լքել հրաձգարանը կամ անցնել սրա տարածքով` խստիվ արգելվում է: Չստուգված տվյալներով`տեղի է ունեցել արտակարգ դեպք: Դագուեյ ռազմական հենակայանը գտնվում է Սոլթ Լեյք Սիթիից 140 կմ հարավ- արևմուտք: Գույքագրման ընթացքում Դագուեյում հայտնաբերվել է նյարդակաթվածային ռեագենտ` VX. Ավելի քան 1200 աշխատակից մեկուսացվել է ռազմական հենակայանի տարածքում: Ոչ ոքի թույլ չեն տվել դուրս գալ տարածքից: Ռազմական հենակայանի հրաձգարանը օգտագործվում է ռմբահարության նպատակով: Ռազմական հենակայանի ներկայացուցչի խոսքով` բոլոր աշխատակիցները անվտանգ վիճակում են և չկա սպառնալիք:VX-ը յուղային հեղուկ է`սաթագույն, առանց համի և հոտի, գոլորշիանում է բարձր ջերմաստիճանային պայմաններում, սակայն շատ դանդաղ: Մարդկանց այն վարակում է մաշկի, աչքի և շնչառական ուղիների միջոցով: VX-ը ստեղծել են բրիտանացի գիտնականները 1952 թվականին և վաճառել են ԱՄՆ-ին մի քանի տարի անց:






Facebook
Tweet This
Email This Post
