Եգիպտոս.ձերբակալվել են Մահմեդական եղբայրներ» շարժման ղեկավարները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 28, 2011 12:33
Եգիպտոսի իշխանությունները ուրբաթ` հունվարի 28-ին, Կահիրեում շարժման կենտրոնական գրասենյակում, ձերբակալել են «Մահմեդական եղբայրներ» ընդդիմադիր շարժման 8 ղեկավարներին: Երկրի իշխանությունները այդ ձերբակալություններն իրականացրին` այսօրվա զանգվածային բողոքի նախաշեմին:
«Մահմեդական եղբայրներ» շարժման առաջնորդները ուրբաթօրյա աղոթքից հետո իրենց կողմնակիցներին կոչ են արել միանալ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ բողոքի ակցիաներին:
Ընդդիմությունը, որը պահանջում է երկրի նախագահի պաշտոնաթողությունը, ուրբաթ նախատեսում է մեծամասշտաբ ցույցեր: Բողոքի ակցիային կմիանա ՄԱԳԱՏԷ-ի նախկին գլխավոր տնօրեն Մոհամմադ էլ Բարադեյը, ով հատուկ այդ նպատակով եկել է Եգիպտոս:






Facebook
Tweet This
Email This Post
