Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու նախագիծը կավարտվի մինչև 2012 թ.

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 3, 2009 16:06

image001Չնայած «որոշակի ձգձգումներին»` Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու նախագիծը կավարտվի մինչև 2012 թվականը. այդ մասին լրագրողներին հայտնել է  «Մարաբդա-Կարծախի երկաթուղի» ՍՊԸ տնօրեն Բիձինա Բրեգաձեն:

Նա խոստովանել է, որ նախագծի իրացումն արդեն հետ է ընկել գրաֆիկից: «Աշխատանքների ժամանակացույցն իրոք խախտված է, բայց դա լուրջ խնդիրներ չի ստեղծի արդյունքում »,- ասել է նա:

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդման համաձայն` Վրաստանում Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարության նախագծի շրջանակներում այսօրվա դրությամբ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամից փոխանցվել է ընդամենը 33.700 դոլար: Մինչև տարեվերջ ադրբեջանական կողմը պետք է հատկացնի ևս 100 մլն դոլար:

«Գործընթացն արագացնելու համար մենք այցելել ենք Ադրբեջան: Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները բացասաբար են ազդել միջոցների փոխանցման վրա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է Բրեգաձեն:

Դիտվել է 1187 անգամ:
Print Friendly

Leave a Reply