Հունվարի 31-ին տեղի կունենա Նա/Նե մրցանակաբաշխությունը
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | January 28, 2011 11:55
Հունվարի 31-ին ժամը 16.15-ին Երևանի պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա մամլո ասուլիս Հայաստանում ՄԹ դեսպան Չարլզ Լոնսդեյլի, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արևիկ Սարիբեկյանի, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսի, ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Դաֆինա Գերչևայի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի մասնակցությամբ, որին էլ նույն վայրում ժամը 17.00-ին կհաջորդի Նա/Նե մրցանակաբաշխությունը:
Այս տարի մրցույթին ներկայացվել է ավելի քան 100 լրագրողական աշխատանք` 7 անվանակարգում: Մրցույթի աջակիցներն են Երևանում Բրիտանական դեսպանատունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը և ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
Նա/Նե ամենամյա լրագրողական երրորդ մրցույթը նշանավորվեց ոչ միայն նոր անվանակարգի հայտարարմամբ, այլև հայտերի մեծ թվով: Յուրաքանչյուր տարի ավանդաբար հայտարարվող վեց անվանակարգերին, այն է` հեռուստատեսային նյութ, տպագիր հոդված, ռադիոնյութ, առցանց և բլոգում տեղադրված հոդված, լուսանկարչական աշխատանք, սոցիալական և առևտրային գովազդ, ավելացավ նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից հայտարարված ,Ուսանողական աշխատանքե անվանակարգը:
Նա/Նե լրագրողական մրցույթին իրենց նյութերը ներկայացրել են հայաստանյան տպագիր, առցանց և հեռարձակվող լրատվամիջոցների աշխատակիցները և անկախ լրագրողները: Տպագրված կամ հեռարձակված նյութերը կամ դրանց հեղինակների թեկնածությունը կարող են առաջադրվել նաև հասարակական կազմակերպությունների կամ անհատների կողմից: Այս տարվա մրցույթին ներկայացված նյութերը պետք է տպագրված կամ հեռարձակված լինեին 2010 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին, անդրադառնային քաղաքական, հասարակական և տնտեսական ոլորտներում կանանց գործունեությանը, ձեռքբերումներին ու խնդիրներին և գենդերային բռնությանը` այս ամենը դիտարկելով տղամարդկանց և կանանց հավասարության տեսանկյունից: Մրցույթի նպատակը տարվա ընթացքում այս թեմաներով անդրադարձների խրախուսումն է:
Ժյուրիի անդամներն են հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:
Նաիրա Սուլթանյան- Բրիտանական դեսպանատուն Երևանում
Աշոտ Մելիքյան – Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Ջեմմա Հասրաթյան Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա
Սուրեն Դեհերյան – Լրագրողներ հանուն ապագայի
Ջինա Սարգիզովա- ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ,Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասումե ծրագիր
Ծովինար Հարությունյան – ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Բոլոր անվանակարգերի համար սահմանվել է երեք մրցանակ: Առաջին մրցանակին արժանացողը կստանա Նա/Նե արծաթյա արձանիկ և 300.000 դրամ պարգև, երկրորդ մրցանակի համար սահմանված է հավաստագիր և 150.000 դրամ պարգև և երրորդ մրցանակի համար` հավաստագիր ու 75.000 դրամ պարգև: ,Ուսանողական աշխատանքե անվանակարգի առաջին մրցանակակիրը կարժանանա ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից սահմանված HTC բջջային հեռախոսին և Նա/Նե արձանիկին, երկրորդ և երրորդ մրցանակակիրները կստանան հավաստագիր և դրամական պարգև:
Նա/Նե արձանիկը պատրաստված է արծաթից և խորհրդանշում է Նա-ին և Նե-ին՝ կնոջն ու տղամարդուն և կենաց ծառը, որը ձուլված է խոսափողի տեսքով։






Facebook
Tweet This
Email This Post
