ԱՄՆ մայրաքաղաքում և արվարձաններում 400հազար տուն առանց լույսի մնացին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 27, 2011 21:08

ԱՄՆ մայրաքաղաքը ուժքի է գալիս ձնարբուքից,որը երեկվանից առաջացրել էր երթևեկության կոլապս:  Տեղական իշխանությունները հաղորդում են ,որ մի մարդ է մահացել,որի ավտոմեքենայի վրա ծառ է  շուռ եկել ,ևս մի քանի հոգի այդ մեքենայի մեջ վնասվածքներ են ստացել:

Վթար ենթարկված մեքենաների թիվը հարյուրների  է հասնում: Շատ վարորդներ  դուրս են եկել երեկոյան և գիշերը ժամերով մնացել էին խցանումների մեջ,որոշները զանգել էին հարազատներին և ասել,որ 14 ժամ մնացել էին ճանապարհին: Էնդրյուս ավիաբազայից,որը գտնվում է  Վաշինգտոնի  արվարձանում , մինչև Սպիտակ տուն ճանապարհին մնաց նաև նախագահ Օբաման: Նա վերադառնում էր Վիսկոնսին նահանգից:

Ուժեղ ձյան պատճառով նա չկարողացավ օգտվել իր ուղղաթիռից ,որ սովորաբար  ավիաբազայից նրան հասցնում էր նախագահական նստավայր: Ստիպված օգտվեց ավտոմեքենայից:
20 րոպեի ճանապարհը անցավ մեկ ժամում: Այսօր բոլոր ծառայողներին թույլ տվեցին երկու ժամ ուշանալ աշխատանքից: Դադարեցվեցի դպրոցների դասերը: Էլեկտրամատակարման խնդիրը դեռ չի լուծվել: Վաշինգտոնում  և արվարձաններում 400հազար տուն առանց լույսի են  մնացել:

Դիտվել է 1186 անգամ:
Print Friendly

Leave a Reply