Վրաստանը նոր պատերազմ չի սպասում Ռուսաստանի հետ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 3, 2009 15:48
Վրաստանը Ռուսաստանի հետ ռազմական գործողությունների կրկնություն չի սպասում. այս մասին այսօր կայացած ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Նալբանդովը:
Նրա խոսքով` երբ խոսքը Ռուսաստանի մասին է, «մենք պետք է զգոն լինենք և պատրաստ` իրադարձությունների ցանկացած զարգացման»:
«Անձամբ ես չեմ կարծում, որ կկրկնվի 2008 թվականի օգոստոսի սցենարը: Թեեւ դա չի նշանակում, որ մենք պետք է հանգիստ հետեւենք իրադարձությունների զարգացմանը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է Նալբանդովը` նշելով, որ հենց այդկերպ էլ վարվում է վրացական կողմը` մշտական կապ պահպանելով միջազգային կազմակերպությունների հետ:






Facebook
Tweet This
Email This Post
