Մայրաքաղաքի գործարար միջավայրը պետք է լինի գրավիչ, դյուրին և մատչելի
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | January 27, 2011 20:06
Երևանի և Լիտվայի քաղաքների միջև մշակութային և ներդրումային ծրագրերի հետ կապված խնդիրներ քննարկվեցին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Գեդրիուս Ապուոկասի հանդիպման ընթացքում:
Դեսպանը, շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության համար, համոզմունք հայտնեց, որ այսուհետ Երևանի քաղաքապետարանի և Լիտվայի դեսպանատան համատեղ աշխատանքները ծրագրային ընթացք կստանան:
Կարևորելով Երևանում ներդրումային դաշտի զարգացումը` Կարեն Կարապետյանը դեսպանին տեղեկացրեց, որ քաղաքապետարանում գործարար ծրագրերի աջակցման և զարգացման նպատակով նոր կառույց է ձևավորվել. <<Մայրաքաղաքային տնտեսության մեջ հնարավորին շատ ներդրումային միջոցների ներգրավումը Երևանի քաղաքապետարանի գերակա ուղղություններից մեկը պետք է դառնա: Երևանում պետք է ստեղծվի դյուրին, մատչելի և գրավիչ բիզնես միջավայր>>,- ընդգծեց Երևանի քաղաքապետը:






Facebook
Tweet This
Email This Post
