Մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրները պետք է լինեն օրակարգային
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 27, 2011 20:03
Մայրաքաղաքի ջրամատակարարման խնդիրները քննարկվեցին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և”Երևան Ջուր” ընկերության գլխավոր տնօրեն Պասկալ Ռուայեի հերթական հանդիպման ընթացքում:
Քաղաքապետը, ընդգծելով մայրաքաղաքում ջրամատակարարման որակի կարևորությունը, նշեց, որ ընկերությունը պետք է ապահովի անխափան ջրամատակարարում և բաժանորդների համար մատչելի ծառայություն:
“Երևանցուն հուզող խնդիրը բոլորիս խնդիրն է, պետք է աշխատենք այնպես, որ մեր բնակիչները գոհ մնան”,- ընդգծեց Կարեն Կարապետյանը:
“Երևան Ջուր” ընկերության գլխավոր տնօրենը քաղաքապետին ներկայացրեց ընկերության կողմից 2011թ. մայրաքաղաքում նախատեսվող ծրագրերը:
Քաղաքապետն ընդգծեց, որ մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրները պետք է լինեն օրակարգային, իսկ նմանատիպ հանդիպումները` հաճախակի:






Facebook
Tweet This
Email This Post
