7 տարվա ազատազրկում` Սադամ Հուսեյնի ամենավստահելի պաշտոնյային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 3, 2009 15:08

Իրաքի Գերագույն դատարանը 7 տարվա ազատազրկման դատավճիռ է կայացրել երկրի նախկին փոխվարչապետ, Սադամ Հուսեյնի վարչակազմի առաջին դիվանագետ Թարեք Ազիզի նկատմամբ: Դատարանն Ազիզին մեղավոր է ճանաչել անցած դարի 80-ականներին Քիրքուքում շիա մահմեդականների նկատմամբ բռնարարքներին մեղսակից լինելու մեջ: Թարեք Ազիզը Սադամ Հուսեյնի ամենավստահելի պաշտոնյաներից էր: Նա քրիստոնյա է, իսկական անունը` Միխայիլ Յուհաննա:

Դիտվել է 1054 անգամ:
Print Friendly

Leave a Reply