Էլ Բարադեյը վերադառնում է Եգիպտոս

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 27, 2011 17:52

Ավստրիայում երկարատև ապրելուց հետո Եգիպտոսի ընդդիմության առաջնորդ Մոհամմեդ Էլ Բարադեյը հինգշաբթի` հունվարի 27-ին, վերադարձավ հայրենիք: Օրերս ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավարը հոդված է հրապարակել, որում հերթական անգամ մեղադրանքներ է առաջադրում գործող նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ:«Եկել է  փոփոխությունների ժամանակաշրջանը: Եվ միակ ճանապարհը ամեն ինչ նորից սկսելն է»,- գրել է նա:

Հայտնի է, որ Մուհամմեդ էլ Բարադեյը ողջունել է թունիսյան կաղապարով ըմբոստացումը, թեպետ այն անմիջականորեն երկրում կհանգեցնի քաոսի: Մեկ տարի առաջ էլ Բարադեյը Եգիպտոսում ստեղծել է հասարակական շարժում, որը սատարել է նրան առաջադրվել նախագահական ընտրություններում: Սակայն վարկաբեկվել է ԶԼՄ-ներում հայտնված իր դստեր «անկեղծ նկարներով»: Ի վերջո, նա հրաժարվեց նախագահական մրցավազքից:

Վերջին իրադարձությունների համապատկերում, նրա դիրքերը կարող են փոփոխվել:Նախորդ շաբաթ Der Spiegel ամսագրի հարցազրույցում էլ Բարադեյը հայտարարել է, որ պատրաստ է  մասնակցել նախագահական ընտրություններին:Նրա դիտարկմամբ`ընտրությունները երկրում կլինեն ազատ և արդարացի:

Դիտվել է 1073 անգամ:
Print Friendly

Leave a Reply