Թուրքիան գլխավորում է մարդու իրավուքներն ամենից հաճախ խախտող երկրների ցուցակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 27, 2011 17:36

Մարդու իրավուքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է 2010թ. իր կողմից դատապարտված երկրների ցուցակը, որը գլխավորում է Թուրքիան։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Ըստ հրապարակված ցուցակի՝ ՄԻԵԴ–ը 2010թ. Թուրքիայի դեմ կայացրել է 278 որոշում։ Ցուցակում Թուրքիային հաջորդում են Ռուսաստանը, Ռումինիան, Ուկրաինան, Լեհաստանը և Իտալիան։

Ըստ այդմ, ՄԻԵԴ–ը 2010թ. Ռուսաստանի դեմ կայացրել է 217, Ռումինիայի դեմ՝ 143, Ուկրաինայի դեմ՝ 109, Լեհաստանի դեմ՝ 107 և Իտալիայի դեմ 98 որոշում։

Դիտվել է 1044 անգամ:
Print Friendly

Leave a Reply