Միլանում հայտնվել է շոգեբաղնիք- տրամվայը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 27, 2011 17:24
Միլանի կենտրոնում դիրքավորվել է անսովոր շոգեբաղնիքը` հին տրամվայի ներսում: Սա վերանորոգել են և կարգի են բերել տեղի ոճաբանները: Այդ մասին տեղեկացնում է La Republica-ն: Այս գաղափարի մտահղացման հեղինակների խոսքով`նրանք վճռել են սարքավորել շոգեբաղնիքը տրամվայի ներսում, որպեսզի ապացուցեն քաղաքի բնակիչներին և զբոսաշրջիկներին, որ հասարակական տրանսպորտում լինելը` միշտ չէ, որ ուղեկցվում է գերլարված վիճակով: Այս նորամուծությունը ցույց է տալիս, որ ոչ բոլոր փոխադրամիջոցներն են հիասթափեցնում ուղևորներին: Դեռ ավելին` այդտեղ կարելի է հանգստանալ:
Քաղաքի բնակիչները և զբոսաշրջիկները թե երբվանից կարող են օգտվել տրամվայ- շոգեբաղնիքից և ինչքան կլինի տոմսի արժեքը` հայտնի չէ: Ի դեպ, Միլանում տրամվայների ուղեգծերի համակարգը բավական զարգացած է Արևմտյան Եվրոպայում, ուղեգծերի երկարությունը ավելի քան 160 կմ է:






Facebook
Tweet This
Email This Post
