Թուրքիայում 2 հայ մարմնավաճառ գործի վրա բռնվել են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 27, 2011 17:23

Թուրքիայի Ադըյաման նահանգի ոստիկանության բարոյական նորմերի պահպանության վարչության աշխատակիցները մարմնավաճառության մեջ մեղադրվող 2 հայաստանցի կնոջ են ձերբակալել։

Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ ոստիկանության աշխատակիցները Ադըյամանի Հոջա Օմեր թաղամասի տներից մեկում գործի վրա բռնացրել են 2 հայաստանցի մարմնավաճառի։

Ոստիկանությունը  նախնական հետաքննության ավարտից հետո Հայաստանի քաղաքացիներ Գ.Կ.-ին եւ Ա. Կ.-ին ներկայացրել է դատարան։

NEWS.am

Դիտվել է 2054 անգամ:
Print Friendly

Leave a Reply