Հունվարի 27 օրերի ընթացքում Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 3սմ-ով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 27, 2011 17:23
Հունվարի 27-ի դրությամբ` Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվում է 1899,93 մետր բարձրության վրա, ինչը 44 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի օդերեւութաբանական կայանից,Սեւանի մակարդակի բարձրացում է դիտվել նաեւ այս տարվա առաջին ամսվա ընթացքում:
Հունվարի 27 օրերի ընթացքում, անգամ` գրանցված 33 մմ տեղումների պայմաններում, որը նախորդ տարիների համեմատ աննշան քանակություն է, այն բարձրացել է 3 սմ-ով: Նվազ է նաեւ Սեւան թափվող գետերի ջրատարողությունը ձմռան ընթացքում, սակայն լիճը շարունակում է բարձրանալ ու առաջ շարժվել: Գեղարքունիքի մարզում, ըստ նույն աղբյուրի, այս հունվարը նախորդ տարվա համեմատ տաք է եղել 1-2 սատիճանով:
Իսկ նման հունվար, երբ տեղացած ձյունը հալվել է, տարեց մարդիկ չեն հիշում: Համեմատաբար տաք եղանակը Գեղարքունիքում նախորդ տարվա նոյեմբեր, դեկտեմբեր եւ այս տարվա հունվար ամիսներին նպաստել է, որ տնտեսությունները ջեռուցման նպատակով բնական գազ հնարավորինս քիչ ծախսեն:






Facebook
Tweet This
Email This Post
