Թեեւ եղանակը նպաստավոր էր, համանախագահները չմեկնեցին Ստեփանակերտ կրկին վատ եղանակի պատճառաբանությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆ | | May 29, 2009 19:33

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասիեն եւ Մեթյու Բրայզան այսօր երեկոյան կժամանեն Երեւան: Ինչպես տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, մայիսի 30-ին ծրագրված է համանախագահների հանդիպումները Հայաստանի Հանրապետության ղեկավարության հետ:

Համանախագահներն այսօր Բաքվում են: Նրանք մայիսի 28-ին Երեւան էին ժամանել` այստեղից մեկնելու Ստեփանակերտ: Բայց, ինչպես երեկ տեղեկացրեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, համանախագահները եղանակային վատ պայմանների պատճառով չեն ժամանելու Ստեփանակերտ: Ղարաբաղից տեղեկացնում են, սակայն, որ երեկ ԼՂՀ մայրաքաղաքում եղանակը թռիչքի համար եղել է միանգամայն նպաստավոր և, ինչպես կանխատեսել էր օդերևութաբանական կենտրոնը, տեղումներ չեն գրանցվել:

Ամերիկացի համանախագահ Բրայզան մայիսի 30-ին կմեկնի Մոսկվա, մայիսի 31-ին` կրկին Բաքու: Համանախագահների այցը նախապատրաստելու է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Սանկտ Պետերբուրգում հունիսի սկզբին սպասվող հնարավոր հանդիպումը:

Դիտվել է 1763 անգամ:
Print Friendly

Leave a Reply