Այս շաբաթ իրականացվել է 21,85 մլն դոլարի առք և վաճառք

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | January 27, 2011 16:38

Հունվարի 24-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 87,058,359 ԱՄՆ դոլար 363.83 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 91,542,008 ԱՄՆ դոլար 365.41 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ –ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 21,850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 363.23 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է   4,051,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 364.86 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Հունվարի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 17.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 21.9 մլն ԱՄՆ դոլար:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Դիտվել է 967 անգամ:
Print Friendly

Leave a Reply