Մահմուդ Աբբասը ֆինանսավորել է Իրանի ընդդիմությանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 27, 2011 15:42

Բրիտանական Guardian-ը հրապարակում է Իսրայելի հետ  Պաղեստինի գլխավոր բանակցորդ Սաիբ Էրիքաթի ազմկահարույց հայտարարությունը, որն արել է 2009 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ի նախագահի` Մերձավոր Արևելքում հատուկ դեսպանորդ Ջորջ Միտչելի հետ զրույցում:

Էրիքաթը հայտարարել է«Եթե  Կահիրեում չլիներ Իսրայելի դեսպանատունը` այնտեղ հաստատ կնստեր Բեն Լադենը, իսկ նրա տեղակալ Ալ Զավահիրին կնստեր Ամմանում: Նայենք Գազային և Լինբանանին`Ահմադինեջադը արդեն այնտեղ է: Պակիստանը փլուզվում է, իսկ արաբական պետությունները ոչինչ չեն անում»: Էրիքաթը հայտարարել է, որ Պաղեստինի Ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը ջանացել է կազմակերպել իրանական ընդդիմության ռադիոկայանի ֆինանսավորումը և համոզել է պաղեստինցի գործարարներին` սուրբ գործի համար զոհաբերել 50 միլիոն դոլար:

Էրիքաթը  ասել է.«Մենք պետք է ավերենք համաարաբական կարծրատիպը. մենք երկրպագում ենք Ամերիկային և խնդրում ենք այն`ինչ անհրաժեշտ է: Փոխարենը`մենք ասում ենք Օբամային, որ մենք նրանց կօգնենք Պակիստանում, Սոմալիում, Աֆղանստանում, Իրաքում: Եվ նույնը պետք է անեն Սաուդյան Արաբիան, Սիրիան, Եգիպտոսը և Հորդանանը»:

Դիտվել է 1027 անգամ:
Print Friendly

Leave a Reply