Դավիթ Մկրտչյանը ձյուդոյի միջազգային երիտասարդական մրցաշարի հաղթողն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | օգոստոսի 3, 2009 15:57

photo_0Օգոստոսի 1-2-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացված ձյուդոյի երիտասարդական միջազգայի մրցաշարում, միայն հաղթանակներ գրանցելով, ուժեղագույն է ճանաչվել Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Մկրտչյանը (55 կգ):
Պատվո պատվանդանի 2-րդ աստիճանին է կանգնել Տիգրան Վարոսյանը (60 կգ):
3-րդ մրցանակակիրներ են դարձել Գրիգոր Իվանյանը (55 կգ), Արտյոմ Բաղդասարյանը (73 կգ): Ձյուդյի ՀՀ երիտասարդական հավաքականը, գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանի ղեկավարությամբ, Պրահայում ուսումնամարզական պարապմունքներ է անցկացնելու մինչև օգոստոսի 6-ը: Հավաքականն այնուհետև կուղևորվի Գերմանիա՝ մասնակցելու միջազգային մրցաշարի:

Դիտվել է 1089 անգամ:

Leave a Reply