Քլինթոն. անհարկի է Նազարբաևի նախագահական լիազորությունների ժամկետի երկարաձգումը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 27, 2011 15:05
Ղազախստանի նախագահի լիազորությունները երկարաձգելու վերաբերյալ հանրաքվեի անցկացումը ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը համարեց ժողովրդավարությունից նահանջ: Քլինթոնը այդ մասին հայտարարել է Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաևի հետ հանդիպման ժամանակ:
Իսկ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ին հատկապես մտահոգում է Ղազախստանում այդ հանրաքվեով ժողովրդավարությունից նահանջելու փաստը:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մի քանի օր առաջ չստորագրեց իրեն ներկայացրած Սահմանադրության ուղղումները` նախագահական լիազորությունները մինչև 2020 թվականը երկարաձգելու վերաբերյալ:






Facebook
Tweet This
Email This Post
