Որակավորվել է 6 հաշվապահ
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | January 27, 2011 14:50
Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման այս տարվա առաջին քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 18 դիմորդներից քննությանը ներկայացել է 10 դիմորդ, որոնցից որակավորման վկայական է շնորհվել 6-ին: Հայաստանի Հանրապետությունում, Ֆինանսների նախարարության հաղորդմամբ, 27.01.2011թ. դրությամբ որակավորման վկայական ունի 375 հաշվապահ:






Facebook
Tweet This
Email This Post
