Տեղաբաշխվել են 7 շաբաթ մարման ժամկետով պարտատոմսեր

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | January 27, 2011 14:47

Այսօր տեղի է ունեցել 7 շաբաթ մարման ժամկետով պետական կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 60 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 60 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 988 840 932 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.2910 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.2897 տոկոս:
Ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից հաղորդում են, որ աճուրդին մասնակցել է 4 դիլեր:

Դիտվել է 1151 անգամ:
Print Friendly

Leave a Reply