Յեմենում հազարավոր ցուցարարներ պահանջում են երկրի նախագահի պաշտոնաթողությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 27, 2011 14:39

Երկրի ընդդիմության կոչով` հունվարի 27-ից Յեմենի մայրաքաղաք Սանայի փողոցներ են դուրս եկել հազարավոր ցուցարարներ: Նրանք պահանջում են, որ   երկրի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը հեռանա քաղաքական ասպարեզից: Հիշեցնենք, որ նա արդեն 20 տարի է` երկրի նախագահի պաշտոնում է: Արևմտյան ԶԼՄ-ների տեղեկատվությամբ`այսօր բողոքի 4 ակցիա է տեղի ունեցել: «Ընդհանուր համաժողով» ընդդիմադիր կազմակերպությունը կոչ է արել ժողովրդին` բողոքել երկրի տնտեսական վիճակից, կոռուպցիայից: Ցույցերին մասնակցում է մի քանի հազար մարդ: Ցուցարարները վանկարկում էին հետևյալ կարգախոսները.«Չկա մանդատի վերականգնում և իշխանության ժառանգական իրավահաջորդում»,«30 տարին բավ է իշխանությունում»` նկատի ունենալով երկարաժամկետ կառավարման նմանօրինակին` Թունիսի նախագահին:

Հիշեցնենք, որ երկրի նախագահի հրաժարականը պահանջել են հունվարի 22-ին` ուսանողական ցույցերի ժամանակ: Ոստիկանությունը այս   դեպքում ուժով ցրեց ցույցերը և կալանավորեց ընդդիմության մի շարք առաջնորդների:

Հարկ է հիշել, որ ընդդիմադիրները բողոքի ցույցեր են անցկացրել Հորդանանում, Ալբանիայում, Եգիպտոսում, Թաիլանդում:

Դիտվել է 1203 անգամ:
Print Friendly

Leave a Reply