Քաղաքագետ. «Հայ զինվորն ունի հայրենասիրության մի որակ, որը պակասում է մեր ընդդիմախոսներին»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | January 27, 2011 14:17

Ողջ ազգն է զինվոր. յուրաքանչյուրը իր ոլորտում` դիվանագետները` քաղաքական, լրագրողները` քարոզչության, գործարարները` տնտեսության ոլորտում  և այդպես շարունակ: Յուրքաքանչյուրս մեր զինվորական պարտքն անթերի պետք է կատարենք, որ հանկարծ զենքով սահամանը հսկող զինվորը ստիպված չլինի շտկել մեր սխալը. այսօր «Արմատ» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Քաղաքագետը նշում է, որ բանակը ազգային զավակ է, իսկ սահմանը պահող զինվորն էլ կարիք ունի մեր հոգևոր աջակցությանը:

«Զենքը կարևոր է, սակայն ավելի կարևոր է, որ զինվորն ունենա հայրենասիրության ոգի,- ասում է Մանասյանը` հավելելով,- հայ զինվորը ոչ միայն զենքի է տիրապետում, այլև ունի հայրենասիրության մի որակ, որը պակասում է մեր ընդդիմախոսներին: Ղարաբաղյան պատերազմում մենք տարել են զինվորի ոգու հաղթանակ»:  Քաղաքագետը նշում է, որ հայոց 19-ամյա բանակը ամենակայունն ու մարտունակն է տարածաշրջանում և այսօր տիրող խաղաղությունը հենց դրա շնորհիվ է:

Նրա խոսքով`  վերջին տարիների մեր ձեռքբերումն այն է, որ ադրբեջանական կողմը վստահ չէ, որ խնդիրը կարող է լուծել ռազմական ճանապարհով, և դրա երաշխիքը մեր բանակն է:

Ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը, անդրադառնալով հայոց բանակի առանձնահատկություններին, նշում է, որ այստեղ 24-ժամյա մարտական հերթապահություն է իրականացվում, այսինքն, խրամատավորված բանակ է: Սա ուրույն նկարագիր է ձևավորում մեր բանակի շուրջ, բերում է ավելի մեծ պատասխանատվություն, սակայն նաև հոգեկան լարվածություն. «Պետք է շնորհակալ լինենք զինծառայողներին, որոնք փառքով, պատվով կատարում են խնդիրը։ Առաջին գծում կայուն է, չնայած հրադադարի ռեժիմի խախտումներին»:

Ջամալյանը նշում է, որ այսօր ունենք կառուցվածքային առումով բարեփոխվող և 21-րդ դարի պահանջներին համապատասխանելու ձգտող բանակ, որը զերծ չէ նաև խնդիրներից: Հոգեբանը խնդիրների թվում առանձնացնում է սերժանտական ինստիտուտի կայացման հարցը` նշելով, որ այս պարագայում բանակում` ավելի կոնկրետ` ջոկում, միջանձնային հարաբերությունները կլինեն ավելի կառավարելի և կանխատեսելի:

Հոգեբանը նաև նշում է, որ բանակի մասին պետք է հիշել ոչ թե տարին մեկ անգամ, այլ մշտապես, իսկ խնդիրների առկայության դեպքում էլ չվատաբանել բանակը. պետք է նկատել և լավը, և վատը:

Դիտվել է 3806 անգամ:
Print Friendly

Leave a Reply