Եղանակ են ստեղծում լեգեոնական ըմբիշները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 27, 2011 14:25

Երևանի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկած Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունում
55 կգ  քաշային ըմբիշների պայքարում ուժեղագույն ճանաչվեց Միհրան Ջաբուրյանը: Նա եզրափակիչ գոտեմարտում առավելության հասավ Գեղամ Բաբախանյանի նկատմամբ: Պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին կանգնեցին Օհան Գիքինյանը և Երվանդ Թադևոսյանը:74 կգ քաշայիններից հավասարը չունեցավ Մուսա Մուրթազալիևը, ով եզրափակչում հաղթեց Սուրեն Մարկոսյանին: 3-րդ մրցանակակիրներ դարձանՎարուժան Խոջոյանը և Հայկ Կարապետյանը: 84 կգ ըմբիշների եզրափակչում Հաջիմուրադ Մահոմեդովը հաղթեց Վադիմ Լալիևին: Բրոնզե մեդալների տիրացան Ռոբերտ Լենդրուշյանն ու Աշոտ Աշոտյանը:120 կգ քաշայինների մրցավեճում  Ռուսլան Բասիեևը եզրափակչում առավելության հասավ  երիտասարդ մարզիկ Հարություն Դիլբարյանի նկատմամբ: 3-րդ մրցանակով բավարվեցին Արման Գուլյանը և Համլետ Աբրահամյանը:Մտահոգողն այն է, որ 4 քաշային կարգերից  3-ի հաղթողներ են դարձել հրավիրված ըմբիշները, ում ընդունված է լեգեոնական կոչել: Իսկ թե ինչու նրանց արժանի մրցակիցներ չկան Հայաստանում, դժվար է ասել:

Դիտվել է 922 անգամ:
Print Friendly

Leave a Reply