Ֆուտբոլի ՀՀ առաջնության մրցաշարում առաջատարը «Փյունիկ»-ն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 3, 2009 15:01
arsen-avetisyan

Արսեն Ավետիսյան

Երևանի «Բանանցը» մայրաքաղաքի «Նաիրի» մարզադաշտում երեկ տեղի ունեցած Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության խաղում 0:1 հաշվով պարտվեց Կապանի «Գանձասարին»:
Հանդիպման 32-րդ րոպեին հաղթական գնդակը խփեց Արսեն Ավետիսյանը:
Աշտարակի «Միկան» Երևանի «Միկա» մարզադաշտում կայացած խաղում 7 անպատասխան գնդակ ուղարկեց Գյումրիի «Շիրակի» դարպասը: Գոլերի հեղինակներ դարձան Արամ Ոսկանյանը (8 և 72-րդ րոպեներին), Արա Հակոբյանը (36,74), Նիկիտա Ֆուրսինը (58), Նարեկ Բեգլարյանը (59 (11 մ), 68):
35-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են «Փյունիկը» և «Միկան»: Սակայն այս թիմերը համախատասխանաբար 15 և 16 խաղ են անցկացրել:
16 հանդիպումից հետո «Ուլիսն» ունի 30 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորզոնականը:

Դիտվել է 1321 անգամ:
Print Friendly

Leave a Reply