Նախապատրաստությունը սկսել են Ծաղկաձորում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 27, 2011 14:03

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը «Անկախին» հայտնեց, որ ծանրամարտի մեր երկրի  տղամարդկանց հավաքականը սկսել է նոր մրցաշրջանի նախապատրաստությունը: Մարզիկներն ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանի ղեկավարությամբ մինչև փետրվարի 7-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ծաղկաձորում: Մեր անվանի մարզիկներից պարապմունքներին չեն մասնակցում Գևորգ Դավթյանը և Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը: Նրանց վիրահատություն է սպասում: Ի դեպ, մեր ծանրորդները չունչ քաշելու ժամանակ չեն ունենա: Հավաքականը փետրվարի 8-ից շարունակելու է մարզվել Աբովյանում: Փետրվարի 18-23-ը Երևանում կկայանա Հայաստանի ծանրամարտի առաջնությունը, որի արդյունքով էլ կորոշվի, թե ովքեր են մեր երկրի պատիվը պաշտպանելու ապրիլի 11-17-ը Ռուսաստանի Կազան քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի կանանց հավաքականը մինչև մեր երկրի առաջնության մեկնարկը ուսումնամարզական հավաք կանցկացնի Գյումրիում:

Դիտվել է 714 անգամ:
Print Friendly

Leave a Reply