Շվեդիայի արքայադուստրը պատժել է գերմանական թերթերը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 27, 2011 13:42
Շվեդիայի արքայադուստր Մադլենը շահել է դատական գործը Klamb fհրատարակչության տան դեմ, որը մի քանի հանրաճանաչ թերթեր և ամսագրեր է հրատարակում:
The Local թերթը գրում է, որ դատարանը պարտադրել է հրատարակչությանը` վճարել Շվեդիայի թագավորի կրտսեր դստերը 3,5 միլիոն շվեդական կրոն: Այս գումարը համարժեք է գրեթե 395 հազար եվրոյին: Գործի փաստաթղթերում ասվում է, որ գերմանական հրատարակչությունը սուտ հոդվածներ է հրապարակել արքայադստեր և նրա կենսակերպի մասին, մասնավորապես` իբր թե Մադլենը հղի է և պատրաստվում է ամուսնանալ: Ողջը` գրեթե 87 հոդված, հրապարակվել են 2000-2004թթ ընկած ժամանակահատվածում:
Թե երբ է Մադլենը ստացել գումարները` չի ճշտվում: Հայտնի է, որ նրա ընտանիքը մտադիր է փոխհատուցումը ծախսել բարեգործական նպատակներով: Klambf-ի ներկայացուցիչները դեռևս պաշտոնական մեկնաբանություններ չեն անում դատարանի որոշման առնչությամբ:
The Local-ը նշում է, որ վերջին մի քանի տարիներին արքայադուստր Միդլենը դժվարություններ է կրում անձնական կյանքում: Այսպես` 2010 թվականի գարնանը նա ստիպված էր նշանադրությունը չեղյալ համարել, երբ իմացավ, որ փեսացուն իրեն դավաճանել է և կապ ունի նորվեգացի մարզուհու հետ: Վերջերս, սակայն, տաբլոիդները գրում են Մադլենի նոր սիրավեպի մասին:Ինքը դեռ ոչ մի կերպ չի արձագանքել այդ հրապարակումներին և ոչ մի հայտարարություն չի արել:






Facebook
Tweet This
Email This Post
