Մեքենան ընկել է ձորը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 27, 2011 13:11
Հունվարի 27-ին, ժամը 03.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 15 տան հարակից տարածքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:
Դեռևս չպարզված հանգամանքներում Ա.Արոյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի 11 ՍՏ 864 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել հարակից ձորակում գտնվող ավտոտնակների տա¬նիքին:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը` վարորդ 1982 թ. ծնված Ա.Արոյանը բնակիչների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և «1-03» ծառայության կողմից հոս¬պի¬տա¬լաց¬վել «Էրեբունի» բժշկա¬կան կենտրոն:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր կայուն:






Facebook
Tweet This
Email This Post
