Հրդեհներ Հայաստանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 27, 2011 13:03
Հունվարի 26-ին, ժամը 14.47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Կողբ-Բերդավան ավտոճանապարհի 7-րդ կմ-ի հարակից տարածքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.02-ին, մարվել` 15.28-ին:
Այրվել են 300ք.մ. մացառուտ, Կ.Երկնափիջյանին և Ժ.Ղուլիջանյանին պատկանող խաղողի այգիներում` 1300 քմ.մակերեսով խոտածածկ տարածք, ջերմահարվել են խաղողի վազեր:
Նույն օրը ժամը 15.29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանքի Իսակովի պողոտայի հարակից «Դալմայի այգիների» տարածքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.57-ին, մարվել` 16.10-ին:
Այրվել է 2500 քմ մակերեսով խոտածածկ տարածք և եղեգներ:
Սակայն նույն օրը ժամը 23.08-ին կրկին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Դալմայի այգիների» Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի հարակից տարածքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.24-ին, մարվել` 23.26-ին:
Այրվել է 200 քմ. մակերեոսվ խոտածածկ տարածք:
Նույն օրը ժամը 18.58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Բերդ քաղաքի կոնյակի գործարանի տարածքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.13-ին, մարվել`19.50-ին:
Տեղում պարզվել է, որ հրդեհի օջախը գտնվել է Բերդ – Վերին Կարմիր աղբյուր ավտոճանապարհի 5-րդ կմ. այրվել է 1 հա մակերեոսվ խոտածածկ տարածք:
Հունվարի 27-ին ժամը 05.18-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Դավթաշենի 3-րդ թաղամասի թիվ 24 շենքի բակում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.32-ին, մարվել` 05.42-ին:
Այրվել են Բ.Մանուկյանին պատկանող «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայի շարժիչն ամբողջությամբ և 3 անվադող:






Facebook
Tweet This
Email This Post
