Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Ռուսլան Պոնոմարյովն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 27, 2011 13:23

Վեյկ ան Զեեում շարունակվող շախմատի գերմրցաշարի 10-րդ տուրում, Լևոն Արոնյանը, հանդես գալով սև խաղաքարերով, ոչ-ոքի խաղաց 16-ամյա շախմատիստ Անիշ Գիրիի հետ: Մրցակիցները կատարեցին 26 քայլ: Հոլանդացի շախմատիստին նոր փայլատակող աստղ են համարում: Նա այս ստուգատեսին մասնակցելու իրավունքի է արժանացել այն բանի համար, որ հաղթել է նախորդ տարի Վեյկ ան Զեեում անցկացված շախմատի B մրցաշարում: Իսկ , որ դա պատահական չի եղել նա ապացուցել է արդեն այս տրվա ուժեղագույնների մրցաշարում` սև խաղաքարերով հաղթելով աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներից մեկին, նորվեգացի Մագնուս Կառսենին: Ի դեպ,  Անիշը ծնվել է Սանկտ Պետերբուրգում և հնդիկ հոր ու ռուս մոր զավակ է: Ինչևէ, Արոնյանն իր վաստակած միավորների պաշարը հասցրեց 6,5-ի և ռուսատանցի Վլադիմիր Կրամնիկի հետ բաժանում է 3-4-րդ տեղերը: Աղյուսակը  գլխավորում են աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) ու ամերիկացի Հիկարու Նակամուրան, որոնք ունեն 7-ական միավոր: Հունվարի 28-ին կայանալիք 11-րդ տուրում Արոնյանը կմրցի ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովի հետ: Հիշեցնենք, որ Շախմատի միջազգային ֆեդֆերացիայի դասակարգմամբ գերմրցածարը 20-րդ կարգի է: Համեմատության համար նշենք, որ ներկայում Երևանում ընթացող շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունն ունի միայն 13-րդ կարգ:

Դիտվել է 822 անգամ:
Print Friendly

Leave a Reply