Գյումրիում շենքից քարեր են պոկվել, ընկել
Օրվա լուր | ankakh | January 27, 2011 12:58
Հունվարի 26-ին, ժամը 12.46-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 9 շենքում տեղի է ունեցել ինքնափլուզում:
Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարար ծառայության փրկարար ջոկատը:
Տեղում պարզվել է, որ եռահարկ շենքի (կառուցված է 1926թ., վթարայնության 4-րդ կարգի, բնակվում է 216 մարդ) 3-րդ հարկի ճակատային հատվածից 5 քար պոկվել և ընկել են 1-ին հարկի բնակելի օժանդակ կառույցի հարևանությամբ, զոհեր և վիրավորներ չկան:
Շինության զննումից պարզվել է, որ նույն հատվածում կան մի քանի թուլացած քարեր, որոնց վնասազերցումն այդ պահին հնարավոր չէ, քանի որ կառաջանա տանիքի կոնստրուկցիաների փլուզման վտանգ:
Դեպքի մասին տեղյակ է պահվել Շիրակի փոխմարզպետ Ս.Պետրոսյանը և քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Գ.Հովհաննիսյանը:






Facebook
Tweet This
Email This Post
