Երկու խոշոր անակնկալ Ավստրալիայում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 27, 2011 12:48

Թենիսի  Ավստրալիայի բաց առաջնությունում երկու խոշոր անակնկալ է գրանցվել: Ինչքան էլ տարօրինակ է, պարտվել են թենիսի միջազգային ֆեդերացիայի դասակարգմամբ առաջին հորիզոնականը զբաղեցնող խաղացողները:Կանանց պայքարում աշխարհի թիվ 9 ռակետ, չինացի Նա Լին կիսաեզրափակիչում  2:1 (3:6, 7:5, 6:3) հաշվով պարտության մատնեց համաշխարհային դասակարգման առաջատար, դանիացի Կարոլին Վոզնյացկուն:Ուշագրավն այն է, որ այս ստուգատեսի տարեգրության մեջ առաջին անգամ եզրափակչում կխաղա Չինաստանի ներկայացուցիչը: Նրա  մրցակիցը կլինի աշխարհի 2-րդ ռակետ, բելգիացի Կիմ Կլիստերսը, որը 2:0 (6:3, 6:3) հաշվով հաղթեց ռուսաստանցի Վերա Զվոնարյովային: Տղամարդկանց մրցաշարում աշխարհի թիվ  1 ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը քառորդ եզրափակիչում 0:3 (4:6, 2:6, 3:6) հաշվով զիջեց իր հայրենակից Դավիդ Ֆերերին:

Դիտվել է 827 անգամ:
Print Friendly

Leave a Reply