Մեքսիկայում սպանվել է ամերիկացի քարոզչուհին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 27, 2011 12:16
ԱՄՆ-ի քաղաքացուհի Նենսի Դևիսը չորեքշաբթի սպանվել է Ռեյնոս քաղաքում:Այդ մասին ասվում է Մեքսիկայի ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ: Նենսի Դևիսն իր ամուսնու հետ քարոզչական գործունեություն էր ծավալում Մեքսիկայում: Ողբերգությունը տեղի է ունեցել, երբ նրանք վերադառնում էին հայրենիք:
Սահմանամերձ կամրջի մոտ նրանց ավտոմեքենայի վրա անծանոթ ջիփը անակնկալ կրակ է բացել: Մեքսիկայի կառավարությունը խորին ցավակցություն է հայտնել զոհվածի հարազատներին և հավաստել է, թե բոլոր ջանքերը կգործադրի` սպանությունը բացահայտելու համար: Ռեյնոս քաղաքը գտնվում է Ռիո Գրանդե սահմանամերձ գետի ափին` Տեխասի հարավ- արևելքից ոչ հեռու«:Այս քաղաքը հայտնի է ԱՄՆ-ին թմրադեղերի մատակարմամբ և իր տարածքում նարկոկարտելների առկայությամբ: Սա կազմակերպված հանցավորության քաղաք է:






Facebook
Tweet This
Email This Post
