Բողոքի ակցիաներ Եգիպտոսում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 27, 2011 11:55

Նախօրեի երեկոյան Եգիպտոսում վերսկսել են բողոքի ակցիաները: Սուեց քաղաքում ցուցարարների և իշխանությունների բախման հետևանքով տուժել է մոտավորապես 70 մարդ, այդ թվում`15 ոստիկան:

Բախումները վերսկսվել են նաև երկրի մայրաքաղաք Կահիրեում, որտեղ ռետինե գնդակներ են  օգտագործել ցուցարարների դեմ: Ցուցարարները  քարեր են նետել և ավտոմեքենայի անիվներ  են այրել:

Ավելի վաղ` եգիպտական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տեղադրել այն մասին,  թե բախումների ժամանակ զոհվել են մեկ կին և մեկ ոստիկան, սակայն ավելի ուշ պարզվել է, որ նրանք ավտովթարի զոհեր են եղել և այդ միջադեպի հետ կապ չեն ունեցել:

Դիտվել է 1215 անգամ:
Print Friendly

Leave a Reply