Ռումինիային և Բուլղարիային Շենգենյան գոտի թույլ չեն տալիս
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 27, 2011 11:41
Ռումինիային և Բուլղարիային Շենգենյան գոտի թույլ չեն տալիս ժամանակի որոշակի վերապահումով: Եվրոպական փորձագետները եկել են այն եզրակացության, որ Բուլղարիան չի կարող սահմանային հսկողությանը բոլոր պահանջները իրականացնել: Քանի որ Բուլղարիան և Ռումինիան առանձին – առանձին չեն կարող ընդունվել Շենգենյան գոտի` դա նշանակում է, որ Բուխարեստը ևս պետք է սպասի:
Հիշեցնենք, որ Գերմանիան նախկինում ևս հանդես է եկել Շենգենյան գոտու ընդլայնման դեմ, այնպես որ `նա կարծում է, որ Բուլղարիայի և Ռումինիայի մուտքը վաղաժամ է: Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները Եվրահանձնաժողովին իրազեկել են, որ կշրջափակեն մարտին Շենգենյան գոտի բալկանյան 2 երկրների մուտքի որոշումը:Հիմնական պատճառն այս երկրներում լայն զարգացած կոռուպցիան է և կազմակերպված հանցավորությունը:






Facebook
Tweet This
Email This Post
