Բիլլ Քլինթոնին առաջարկում են դառնալ հեռուստահաղորդավար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 27, 2011 11:20
Fox News հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Ռոջեր Էյլսը հայտարարել է Esquire ամսագրի հրատարակչությանը, որ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլլ Քլինթոնին առաջարկել է քաղաքական ծրագիր վարել Fox News-իհեռուստաալիքով:
Թեպետ այն հանգամանքին, որ Քլինթոնին համարում են լավ շոումեն, Էյլսը կարծիք է հայտնում, որ նախկին նախագահն ունի մեկ թերություն:
«Քլինթոնի միակ խնդիրն այն է, որ նա այդքան էլ լավ հաղորդավար չէ, ինչպես կարող է թվալ. նախևառաջ հենց նրա համար, որ նա երբեք չի լռում: Ես նկատի ունեմ, որ նա «ժամանակի մեջ չի տեղավորվում»: Ես խնդրել եմ անել հատուկ շոու, և նա դեռ մտածում է այդ մասին: Ես կուզենայի, որ դա իրականություն դառնար»,- ասել է Էյլսը:
Եթե Քլինթոնը հիմնվեր գլխավոր թեմայի վրա և հետևեր ժամանակի ընթացքին, ապա նա կդառնար աշխարհի գլխավոր շոումենը»,- հավելել է Fox News-ի գլխավոր տնօրենը:






Facebook
Tweet This
Email This Post
