Հանդիպում ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | January 27, 2011 10:19

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ  հանդիպում է ունեցել հանրապետության արհմիությունների ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ:
2010 թվականին կատարված աշխատանքերի, առկա խնդիրների եւ անելիքների մասին զեկուցումներով հանդես են եկել արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Արա Ղահրամանյանը, շրջանային մարմինների ղեկավարները եւ կառույցի տարբեր ոլորտների պատասխանատուներ:
Երկրի ղեկավարը կարեւորել է արհմիությունների դերը ժողովրդավարական, սոցիալական ուղղվածությամբ շուկայական տնտեսություն ունեցող երկրների կյանքում` նշելով, որ հենց այս օղակն է շատ ժամանակ կարգավորում աշխատանքի, աշխատողների շահերին վերաբերող բազմաթիվ առանցքային հարցեր:

Սահակյանը  անհրաժեշտ է համարել նոր թափ հաղորդել արհմիությունների գործունեությանը` ընդգծելով, որ կառաույցի ղեկավար կազմը ավելի ակտիվ դերակատարություն պետք է ունենա երկրի զարգացման մեջ` գործուն մասնակցություն ցուցաբերելով տարբեր միջոցառումներում, այդ թվում նաեւ Նախագահի կողմից կազմակերպվող:

Հանդիպման ավարտից հետո նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված արհմիությունների կողմից բարձրացված հիմնախնդիրներին:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի լրատվության վարչությունից հաղորդում են, որ քննարկված հարցերի լուծման համար  Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Միջոցառումներին մասնակցում էին Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է 1393 անգամ:
Print Friendly

Leave a Reply