Վլադիմիր Հակոբյանն «արագ» շախմատի բաց մրցաշարում զբաղեցրել է 2-4-րդ տեղերը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 3, 2009 14:50

v_hakobyanԳերմանական Մայնց քաղաքում անցկացված «արագ» շախմատի բաց մրցաշարում Վլադիմիր Հակոբյանը զբաղեցրել է 2-4-րդ տեղերը:
Մեր երկրի ներկայացուցիչը, ինչպես նաև Արկադի Նայդիչը (Գերմանիա), Վուգար Հաշիմովը (Ադրբեջան) հնարավոր 11 միավորից վաստակել են   9,5-ը:
Մրցաշարի հաղթող է դարձել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը` 10 միավոր:
Գաբրիել Սարգսյանը, ով ևս ներկայացնում է Հայաստանը, հավաքած 8,5 միավորով հայտնվել է 8-21-րդ տեղերը զբաղեցնողների խմբում: Ռաֆայել Վահանյանը և Սերգեյ Գալդունցը ձեռք են բերել 7,5 միավոր և մի խումբ շախմատիստների հետ միասին բաժանել են 50-88-րդ տեղերը:

Դիտվել է 1045 անգամ:
Print Friendly

Leave a Reply