Նյու-Յորքում հայտարարվել է արտակարգ դրություն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 27, 2011 0:36

Նյու -Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը  մեգապոլիսում հայտարարեց արտակարգ դրություն ձնարբուքի պատճառով: Այդ որոշումը անդունվեց,երբ նստած ձյան բարձրությունը հասավ 30 սանտիմետրի:

Այս գիշեր Նյու-Յորքում սպասվում է սառույցե անձրև:Արդեն ուշացումով են վայրէջք կատարում Լա Գվարդիա օդանավակայանի թռիչքները:Ջոն Քենեդիի անվան և Նյուարկի օդանավակայաններում չվերթները ուշանում են,հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ-ի արևելյան ափերին հզոր ձնարբուք է:Վաշինգտոնից Բոստոն  հատվածում հայտարավեց փոթորկի նախազգուշացում:Մեկ օրում այստեղ սպասվում է  20 ից  60 սանտիմետր ձյուն:

Դիտվել է 1070 անգամ:
Print Friendly

Leave a Reply