Մահմուդ Ահմեդինեժադն ստանձնել է Իրանի նախագահի պաշտոնը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 3, 2009 14:29

Մահմուդ ԱհմեդինեժադԻրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին հրամանագիր է ստորագրել Մահմուդ Ահմեդինեժադին երկրի նախագահի պաշտոնն ստանձնելու վերաբերյալ: Այդպիսով, Ահմեդինեժադն ստանձնել է Իսլամական հանրապետության գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնը` երկրորդ քառամյա ժամկետով: Նախագահի հաստատման պաշտոնական արարողությունը մեկնարկել է Թեհրանի Խոմեյնի մզկիթում: Նորընտիր նախագահի երդման արարողությունը կկայանա Մեջլիսում օգոստոսի 5-ին: Պաշտոնամուտից հետո երկշաբաթյա ժամկետում նախագահը պարտավոր է խորհրդարանին ներկայացնել նոր կառավարության կազմը:

Դիտվել է 1105 անգամ:
Print Friendly

Leave a Reply