Երևանի և Մինսկի հարաբերությունները պետք է գործնական հիմքերի վրա դրվեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 26, 2011 20:23

Վերելակային տնտեսության արդիականացմանն անհրաժեշտ սարքավորումների ու դետալների, ինչպես նաև սանմաքրման և ձնամաքրման համար նախատեսված հատուկ մեքենասարքավորումների ձեռքբերման հետ կապված հարցեր քննարկվեցին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոյի հանդիպման ընթացքում:
Ողջունելով հյուրին` Երևանի քաղաքապետը վստահություն հայտնեց ընդլայնել երկկողմ համագործակցությունը և ամրապնդել դրանք գործընկերային հարաբերություններով:

Կարևորելով Երևանի և Մինսկի միջև համագործակցության զարգացումը` Բելառուսի դեսպանը շեշտեց, որ գործընկերային կապերի էլ ավելի ամրապնդումն ուղղակի անհրաժեշտություն է:
Ծավալված զրույցի ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին Երևանի և Մինսկի միջև համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ:

Դիտվել է 1465 անգամ:
Print Friendly

Leave a Reply