Լիբանանի ափերին մոտենում են 2 ավիակիրներ և 30 ռազմանավեր
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 26, 2011 17:27
Լիբանանցի փորձագետ Էլիաս Բեջանին Քուվեյթի Alseyiasi թերթին տեղեկացրել է այն մասին, որ արևմտյան տերությունները պատրաստվում են դիմադրություն ցույց տալ Սիրիայի, Իրանի, Հեզբոլլահի ծրագրերին Լիբանանում: Նրա խոսքով` Լիբանանի ափերին են մոտենում 2 ատոմային ավիակիրներ, որոնցում 210 գրոհայիններ են, 30 ռազմանավեր և 5800 ծովային –հետևակայիններ: Նավերը այս տարածք են մտնում Պարսից ծոցից: Արևմտյան նավին հրահանգվել է հետևել Լիբանանի իրադարձություններին: Հարկ է ընդգծել, որ տարածաշրջանում արևմտյան, արաբական պետությունների մարտական ստորաբաժանումները բերվել են բարձր մարտական պատրաստվածության: Փորձագետը գրում է, որ Լիբանանում Հեզբոլլահի կողմից իշխանության զավթումը անվտանգության ակնհայտ սպառնալիք է արաբական աշխարհի, Իսրայելի և Եվրոպայի համար: Նրա գնահատմամբ` այդ պետությունների միացյալ ուժերը պարտավոր են դիմակայել «չարության առանցքին», որում ներառված են Իրանը, Հեզբոլլահը և Սիրիան:






Facebook
Tweet This
Email This Post
