Հաջորդ շաբաթվա ընթացքում Հրայր Թովմասյանն այցելելու է նախարարության ենթակայության տակ գտնվող մյուս քրեակատարողական հիմնարկներ ևս
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 26, 2011 17:16Հունվարի 26-ին «Հայկական ժամանակ» օրաթերթն, իր աղբյուրներին հղում կատարելով, տեղեկացրել էր, որ. «ՀՀ արդարադատության նախարար
Հրայր Թովմասյանն այցելելու է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ պետք է հանդիպի այդ ՔԿՀ-ում պահվող դատապարտյալներին` նրանց խնդիրներին անձամբ ծանոթանալու նպատակով»:
Տեղեկացնում եմ, որ արդարադատության նախարարը հունվարի 26-ին այցելել է ոչ միայն «Վարդաշեն», այլ նաև «Էրեբունի», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ` գոյություն ունեցող պայմաններին և խնդիրներին ծանոթանալու նպատակով:
Հաջորդ շաբաթվա ընթացքում Հրայր Թովմասյանն այցելելու է նախարարության ենթակայության տակ գտնվող մյուս քրեակատարողական հիմնարկներ ևս:
Այցելությունների արդյունքներն ամփոփելուց հետո կտրվեն անհրաժեշտ հանձնարարականներ:
Հայաստանի Հանրապետության արդարադատության
նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյան






Facebook
Tweet This
Email This Post
