Ամերիկացի գեղեցկուհուն ձերբակալեցին հարբածության համար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 26, 2011 17:04
«Արքանզասի օրիորդ-2010թ.» տիտղոսակիրը ձերբակալվել է հասարակական վայրում հարբած լինելու համար.19-ամյա Մեգան Բերջեսին կալանավորեցին Արքանզասի համալսարանի հանրակացարանի մոտակայքում: Ըստ որում` նրա հարբածության մասին ոստիկանությանը տեղյակ են պահել հենց հանրակացարանից: Ահազանել են, թե Արքանզասի գեղեցկուհի օրիորդը հարբած զբոսանքի է դուրս եկել: Շուտով ոստիկանությունը նրան հայտնաբերեց փողոցում. Նա հազիվ էր ոտքի վրա կանգնում: Ակնկալվում է, որ նրա հանդեպ մեղադրանք կհարուցվի`հասարակական վայրում հարբած լինելու համար: Դատալսումը նշանակված է 2011 թվականի փետրվարին:
Ինքը` Մեգան Բերջեսը դեռևս պաշտոնական ոչ մի հայտարարություն չի արել:Facebook սոցիալական ցանցից նրա կայքէջը հանված է:«ՕրիորդԱրքանզաս-2011թ» մրցույթը նշանակված է հունվարին: Միջոցառմանը ներկա էր Մեգան Բերջեսը, ով թագը փոխանցեց իր հաջորդին` Մերի Քեյթ Հարթլիին:






Facebook
Tweet This
Email This Post
