Կարմիր խաչի ներկայացուցիչներն այս տարի առաջին անգամ հանդիպել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 26, 2011 16:59

Այս տարի առաջին անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերության մեջ պահվող մարդկանց: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշոտ Աստաբացյանը:

Նա նկատեց, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվող մարդկանց առողջական վիճակի մասին տեղեկություններ չի կարող փոխանցել` վկայակոչելով Կարմիր խաչի կանոններն ու գաղտնիության սկզբունքը : «Դա մեր հերթական այցելությունն էր, որ մենք պարբերաբար իրականացնում ենք», -հավելեց Աստաբացյանը:

Նշենք, որ Ադրբեջանում այս պահին գերության մեջ է գտնվում 12 հայ` 6 ռազմագերի և 6 քաղաքացիական անձ:

Անդրադառնալով աստրախանյան հայտարարությանը, որի համաձայն գերիների փոխանակություն պետք է տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև, Աստաբացյանն ասաց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չեզոք միջնորդ է կողմերի միջև, և եթե կողմերը գան համաձայնության, ապա ԿԽՄԿ-ն պատրաստ է հայրանադարձություն կատարելուն:

Դիտվել է 1700 անգամ:
Print Friendly

Leave a Reply